Tuesday, November 18, 2014

Մարդու իրավունքները Մարոյի տեսանկյունից

     
Ողջույն իմ շատ սիրելի GLOW, ես կրկին վերադարձել եմ: Կներեք, որ այսքան ժամանակ անհետացել էի, ուղղակի չեմ կարողանում հասցնել: Դե հասկանո՞ւմ եք` ավարտական դասարան, պարապմունքներ, մրցույթներ, միջոցառումներ և այլն: Սակայն ուզում եմ նշել, որ ես դպրոցում միշտ խոսում եմ երեխաների հետ իմ GLOW-ում ստացած գիտելիքների մասին: Հիմա ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ երկրորդ սեմինարը, որի վրա մեծ ջանքեր եմ գործադրել, և ոչ միայն ես, այլ նաև ուսուցչուհիս: Սեմինարը վերաբերվում է մարդու իրավունքներին և թրաֆիքինգին: Ուզում եմ ասել, որ սեմինարին պատրաստվել ենք մոտ կես ամիս:
Սեմինարին մասնակցել են նաև դպրոցի երեխաներից մի քանիսը: Ես և ուսուցչուհիս որոշեցինք, որ այս երկու թեմաներով կազմակերպենք, քանի վոր իմ կարծիքով այս թեմաները գրեթե իմաստով իրար նման են: Սեմինարի սկզբում մի քանի հոգով ներկայացրեցինք, թե ինչ է մարդու իրավունքը և թրաֆիքինգը: Ուզում եմ նաև նշել, որ սեմինարը կազմակերպելիս օգտվել ենք իմ ամառային դպրոցի մասնակցի գրքույքից: Եվ ինչպես GLOW-ում մենք բեմականացում մտածեցինք և բեմադրեցինք մարդու իրավունքների վերաբերյալ, այնպես էլ սեմինարի ժամանակ ընտրել ենք Հովհաննես Թումանյանի «Մարոն» և մի փոքր փոփոխված տարբերակով բեմադրել ենք: Սեմինարի վերջում դպրոցի տնօրենը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և ինձ ակտիվ լինելու համար:
Դարեջան Հովհաննիսյան, 16 տարեկան
ք. Աշտարակ, Արագածոտնի մարզ

No comments:

Post a Comment