Monday, November 17, 2014

Գիրք` միակ սերը, որ չի տխրեցնում

           
Գիրք` միակ սերը, որ չի տխրեցնում...

Իսկ ես կասեի ավելին. մարդն առանց գրքի նման է անկիրք, առանց երևակայության ու թռիչքի դատարկ տարրայի: Պատերից ներս դատարկություն է, ու քամին էլ մի տեսակ ալարում է սուլել անբովանդակ տարածության ներսում: Ասածս այն է, որ թռիչքի համար կարդալ է պետք: Մտածելու համար կարդալ է պետք: Ապրելու համար կարդալ է պետք:
Ինչպես հասկացաք վերը նշված խոսքերից իմ այս անգամվա սեմինարի թեման եղավ <<Գիրք և մարդ շփումը>>: Ընթերցանությունը պետք է կարևոր տեղ զբաղեցնի մեր առօրյա կյանքում: Մշտապես մեծ հետաքրքրությամբ եմ ընթերցում իմ սիրած հեղինակների ստեղծագործությունները: Գրքերի միջոցով տեղափոխվում եմ լրիվ այլ աշխարհ, ուր ապրում են գրական հերոսները: Այդ աշխարհը տարբեր է մեր իրականությունից: Այն գեղեցիկ է, հեքիաթային, բարի ու անկեղծ: Ավաղ, այդ աշխարհում ոչ բոլորն են կարողանում ապրել, քանի որ նրանց գրավում է <<ժամանակակից>> տեխնոլոգիան (համակարգիչներ,այ-փադներ և նեթ-բուքեր): Սեմինարի իմաստը կայանում էր նրանում, որ մարդիկ կարևորեն գրքի էությունը, և երբեք չփոխեն գրիքը մյուս տեսակի կոնդացնող տեխնիկաների հետ, որոնք ուղղակի <<սպանում են մարդկանց>>:
Այսպիսով՝ ես մի ամբողջ օր անցկացրեցի ջատագովելով գրիքը: Անկեղծ կլինեմ և չեմ ստի. այս քննարկումից հետո ես հիասթափություն ապրեցի որոշ մարդկանց շնորհիվ, ովքեր ամեն կերպ փորձում էին ինձ համոզել, որ գիրքն արդեն <<իր դարն ապրել է>>:  
Բայց ուրախությամբ կարող եմ նշել, որ գրքի կարևորություն հասկացող մարդիկ ավելի շատ էին քան չհասկացողները: Քանի որ թեման գիրքն էր, հետևաբար տրամաբանական է, որ ես այն կազմակերպեցի գրադարանում: Սեմինար-քննարկումը տևեց շուրջ 2 ժամ: Սեմինարին մասնակցում էին գրադարանավարուհիներ, աշակերտներ, ուսանողներ և մարդիկ, ում հետաքրքրում էր այս թեման:
Ընթերցանությունը, կարծում եմ, կրթության նման մի բան է: Որքան էլ կարդաս, միևնույն , դեռ լրացնելու տեղ կա: Այն շարունակական բնույթ է կրում: Տարիների հետ փոխվում են հեղինակները, շոշափվող ու հետաքրքրող թեմաները: Եթե կյանքի մի որոշակի շրջանում անցածը կշեռքի վրա դնելու պահանջ ունենաս` կարելի է դա ընթերցած հեղինակների ու գրքերի միջոցով անել
       Գիրքը իմ կյանքում մեծ դերակատարում ունի: Դպրոցն ու համալսարանը որոշակիորեն              ձևավորում են մարդուն: Բայց, կարծում եմ, ավելի շատ գիրքն է, որ տձև քարից մարդ է կերտում:     Մեր աշխարհայացքի ձևավորման լավագույն հիմքը ընթերցանությունը Է
ՀՈՒՍԱՄ՝ ՀԱՄԱՄԻՏ ԵՔ ԻՆՁ ՀԵՏ:

Օժենի Ավետիսյան, 16 տարեկան
ք. Արմավիր, Արմավիրի մարզ


No comments:

Post a Comment