Saturday, August 15, 2015

Մի նոր սկիզբ բոլորիս կյանքում

Արդեն մի քանի օր է` ինչ ավարտվել է <<Արքանե 2015>> Աղջիկների Առաջնորդության ու Զարգացման ամառային դպրոցը: Մենք` մասնակիցներս, հեռացանք դպրոցից` մեր հետ տանելով մեծ երազանքներ ու գիտելիքներ: Հենց առաջին պահից սկսած` ես հասկացա, որ գտնվում եմ հրաշալի մարդկանց շրջապատում, ու որ մեզ սպասվում են աննկարագրելի, հետաքրքիր օրեր: Այս ընթացքում արդեն բոլորս հասցրել ենք կարոտել միմյանց: Ամառային դպրոցի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ գիտելիքները մեզ էին տրվում ոչ ֆորմալ կրթության մեթոդներով, որը նպաստում էր դրանց առավել հեշտ ըմբռնմանը ու յուրացմանը: Թեմաները բազում էին ու հետաքրքիր` ինքնաճանաչումից մինչև բնության ճանաչում: Վստահ կարող եմ ասել, որ բոլորիս կյանքում ինչ որ բան փոխվեց, մեկի մոտ` աշխարհայացքը, մյուսի մոտ` մտածելակերպը: Ես, օրինակ, հասկացա, որ յուրաքանչյուր մարդ պետք է ճանաչի իրեն, հարգի իրեն, որպեսզի մնացածն էլ հարգեն: Ինքնավերլուծության միջոցով գտնեն սեփական սխալներն ու փորձեն ուղղել դրանք: Չեմ կարող չառանձնացնել մեզ հետ աշխատող հմուտ ու խելացի դասընթացավարներին, ովքեր իրենց փորձն ու գիտելիքները փոխանցեցին մեզ: Սակայն, ինչպես ամեն լավ բան, <<Արքանեն>> նույնպես ունեցավ իր ավարտը...բայց դա վերջ չէր, այլ` մի նոր սկիզբ բոլորիս կյանքում

Սեդա Մխիթարյան
Լոռու մարզ
գյուղ Քարինջ

No comments:

Post a Comment