Thursday, August 13, 2015

Ամենաամառային ամառ

Ես Լիլիթ Նավասարդյանն եմ Արագածոտնի մարզի Արտենի գյուղից: <<Արքանե>> ծրագրի մասին իմացել եմ ԳԼՕ նախկին մասնակից Ռոզայից: Անցյալ տարի դիմեցի ԳԼՕ-ին, բայց չընտրվեցի ու չհանձնվեցի, քանի որ սա իմ երազանքների դպրոցն էր, և ես իմ առաջ նպատակ դրեցի դառնալ <<Արքանե 2015>>  մասնակից: Անհամբերությամբ սպասում էի հայտերին: Անցավ մայիսը, եկավ հունիսը, բայց հայտերը չկային ու չկային: Բայց վերջապես եկավ այն սպասված գրառումը: Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչքան էի ուրախացել, չկորցնելով և ոչ մի րոպե, սկսեցի լրացնել հայտն այն հույսով, որ այս տարի կընտրվեմ: Այդպես էլ եղավ…

Ստեփանավանում արժանացանք ջերմ ընդունելության: Ծանոթացա բոլորի հետ, բոլորը ժպտում էին, կիսվում իրենց տպավորություններով ու մտքերով: Դպրոցի 7 օրերը լի էին գիտելիքներով, ժպիտներով, նոր թեմաներով: Ամեն թեմա անցնելիս լսում էի նոր մտքեր ու գաղափարներ, խնդիրների լուծման տարբեր ուղիներ: Դպրոցի ամեն մի անդամ ուներ յուրօրինակ մտածելակերպ, հետաքրքիր մտքեր:
Յուրաքանչյուրի մեջ ապրում էր մի փոքրիկ աշխարհ՝ հրաշքներով լի մի աշխարհ: Լինելով բոլոր աշխարհներում` յուրաքանչյուրից սովորում ես մի բան: Եվ այստեղ՝ <<Արքանեում>>, բոլորիս հրաշքների աշխարհները միավորվում էին ու դառնում մի մեծ, հզոր, հրաշքներով լի մի աշխարհ, որն ունակ է փոխելու մեզ շրջապատող աշխարհը: Սակայն, ինչպես ամեն մի լավ բան, այնպես էլ <<Արքանեն>> ունի իր ավարտը, որը ավարտ չէ, այլ` մի մեծ բանի սկիզբ: Դժվար էր բաժանվել հարազատ դարձած մարդկանցից: Ինձ հետ տուն եմ բերել շատ գիտելիքներ, նոր մտքեր, գաղափարներ, ընդունակություններ: Տուն եմ բերել ԻՆՁ, սակայն լրիվ տարբեր, նորովի, որի համար շնորհակալ եմ <<Արքանեի>> ամբողջ անձնակազմից: Շնորհակալություն իմ 16 ամառներից ամենաուրախ, գիտելիքներով հարուստ, ամենաամառային ամառվա համար… 


Լիլիթ Նավասարդյան
Արագածոտնի մարզ
գԱրտենի

No comments:

Post a Comment