«Արքանե» աղջիկների առաջնորդության ամառային
դպրոցը բացեց իր թագավորության դարպասները Հայաստանի տարբեր ծայրերից ժամանած աղջիկների
համար:
Հայոց աշխարհի դինաստիաների անուններ կրող պալատներում մեր փոքրիկ արքայադստրերին էին սպասում ամառային դպրոցի դասընթացավարները՝ «Արքանե» թագավորության փերիները:
«Կատրանե», «Բամբիշ», «Էրատո» և «OG Կեռան» հայոց թագուհիները դարձան մեր արքայադստրերի խմբերի անունները և կառաջնորդեն նրանց ամբողջ ընթացքում:
| Կատրանե |
| Բամբիշ |
| Էրատո |
| OG Կեռան |
Երեկոյան խարույկի մոտ հավաքված աղջիկները հանձնեցին կրակին իրենց բնավորության բացասական գծերը և պայմանագիր կնքեցին խարույկի հետ, որ կհաղթեն իրենք իրենց...
No comments:
Post a Comment