Wednesday, August 12, 2015

Արքանե ամառային դպրոց

Բարև ձեզ: Ես Սաքանյան Քրիստինեն եմ Լոռու մարզի Բազում գյուղից` <<Արքանե>> ամառային դպրոցի մասնակիցներից մեկը: Արքանե ամառային դպրոցի մասին տեղեկացել  եմ քույրիկիցս՝ Սաթինե Սաքանյանից, ով նույնպես մասնակցել է այս հեքիաթային ծրագրին: Արդեն երեք տարի է` ինչ ցանկանում էի մասնակցել <<Արքանե>> ամառային դպրոցին, և իմ ցանկությունը իրականություն դարձավ: Հայտը լրացնելուց հետո սրտի թրթիռով սպասում էի դրական պատասխանի, սրտիս խորքում վստահ էի, որ այս տարի ես նույնպես կլինեմ այդ  40  աղջիկներից մեկը, և այդպես էլ եղավ:
Մի գեղեցիկ և երջանիկ օր զանգահարեցին ինձ և ասացին, որ ես այն երջանիկներից մեկն եմ, ով պետք է մասնակցի <<Արքանե>> հեքիաթային և անմոռանալի ամառային դպրոցին: Ես մեծ անհամբերությամբ սպասում էի այն օրվան, թե երբ պետք է ուղևորվենք Ստեփանավան: Եվ այդ օրը ինձ շատ սպասեցնել  չտվեց: Հայտնվելով Արքանեում` ինձ թվաց, որ ես գտնվում եմ մի հեքիաթային աշխարհում: Մասնակցիներին դիմավորեցին  ծրագրի կազմակերպիչները, դասընթացավարները և կրտսեր դասընթացավարները: Մենք խաղացինք բազմազան խաղեր, ծանոթացանք միմյանց հետ: Երեկոյան խարույկ վառեցինք, երգեցինք և արտասանեցինք: Երբ ավարտվեց առաջին օրը, ես մեծ անհամբերությամբ սպասում էի հաջորդ օրվան, և այդպես եղել են մնացած վեց օրերը: Յուրաքանչյուր օր լի է եղել նոր գիտելիքներով, նոր հետաքրքրություններով և, ինչու ոչ, նաև ինքնաճանաչմամբ: Արքանեն ինձ հնարավորություն տվեց ճանաչել ինքս ինձ, բացահայտել իմ բնավորության գծերը, բազմապատկել իմ գիտելիքները:

Հեքիաթային Արքանեի  առաջին օրը սկսել էր նոր ընկերներով, նոր ծանոթություններով, երկրորդ օրը ճանաչում էի ինքս ինձ: Թիմային աշխատանքը համախմբում էր մեր խմբին: Երրորդ օրը առաջնորդ էինք մեզ զգում մեր խմբերում, առաջնորդության հմտություններ էինք ձեռք բերում: Առաջնորդ արքայադստրիկները երեկոյան վերածվում էին տաղանդավոր թագուհիների. արտասանում էին, երգում, պարում և նկարում: Հեքիաթային չորրորդ օրը լի էր նոր գիտելիքներով մեր իրավունքների մասին: Արդեն հինգերորդ օրն էր` արթնացանք որպես բնապահպան արքայադստրիկներ: Սովորեցինք մաքուր պահել մեր բնությունը: Վեցերորդ օրը կրտսեր արքայադստրիկների շնորհիվ սովորեցինք լինել կամավորներ: Վերջին օրն էր մեզ հյուր եկել` լի թաց աչքերով և գրկախառնություններով և մեծ հույսերով` կրկին միմյանց հանդիպելու:

Ավարտվեցին հեքիաթային <<Արքանեի>> անմոռանալի յոթ օրերը, և մենք տուն վերադարձանք իբրև փոքրիկ առաջնորդ արքայադստրիկներ՝ մեր գիտելիքները փոխանցելու մյուս փոքրիկ արքայադստրիկներին

Քրիստինե Սաքանյան
Լոռու մարզ,
գյուղ Բազում

No comments:

Post a Comment